Բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար չափազանց կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ այս համատեքստում աճում է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի արդիականությունը:
«Այդ նախաձեռնությունը լրացնում է համագործակցության առկա երկկողմ և այլ ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական աճի և առաջընթացի համար։ Անհրաժեշտ է խրախուսել մեր երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ հիմնված իրավահավասար սկզբունքների և փոխշահավետության վրա։ Մենք պետք է նաև շարունակենք աշխատել ներդրումային նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը։
![]()

Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին. Լուսանկար
4 անշարժ գույք ու 217 հազար դոլար․ ՀՀ նախագահի ունեցվածքը