Տեր Արամ քահանա Ասատրյանը, ում հայտարարությունների հետքերով այսօր ձերբակալվել էին Հայ եկեղեցու Արագածոտնի թեմի 13 հոգևորականներ, ստիպված է եղել միայնակ պսակադրության կարգ անցկացնել Հովհաննավանքում:
Սարկավագները, ըստ տեղեկությունների, հրաժարվել են Արամ քահանայի հետ մասնակցել պսակադրության արարողությանը:
Առավոտից ԱԱԾ֊ն ներխուժել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություն իրականացնացրել, մոտ 9ժամ խուզարկել են, մեզ փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական պատասխանատու Տեր Եսայի քահանան։ Ինչպես նաև թեմից արդեն բերման են ենթարկվել 11 քահանա։Նրանք բոլորն ունեն վկայի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին ավելի վաղ են բերման ենթարկել։
Տպավորություն է, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ձերբակալության և կալանավորման սցենարն է կրկնվում։ Տեղեկացանք, որ ՄԻՊ-ից հայտնել են փաստաբաններին, թե Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն այս պահին գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։
Ավելացնենք, որ Տեր Փառենին` Սաղմոսավանքի հոգևոր հովիվին քիչ առաջ ազատ արձակեցին, որին առավոտյանն առաջինն էին բերման ենթարկել։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար