Օրերս տեղեկացանք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։
«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն․ «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թ․ նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»։
Մարիամ Հաջի-Հակոբյանն ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը։
Ընդ որում՝ Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը եւս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին, փաստորեն, արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։
Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական «եղբայրության» ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար