16/10/2025

Ծեծկռտուք Թուրքիայում՝ կուսակցական ժողովի ժամանակ

Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայում՝ Մալաթիա քաղաքում տեղի ունեցած Ժողովրդա-Հանրապետական ընդդիմադիր կուսակցության ռեգիոնալ համագումարի ժամանակ՝ կուսակցական պատվիրակների միջեւ։

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների ժամանակ, որոշ կուսակցականներ շատ բուռն են արձագանքել Յազիխան բնակավայրի ղեկավարի ելույթին։ Արդյունքում նրա եւ այլ կուսակցական պատվիրակների միջեւ տեղի է ունեցել նախ լեզվակռիվ, իսկ հետո արդեն՝ քաշքշոց եւ ծեծկռտուք։ Միջամտել են իրավապահները։

Նրանք կարողացել են հանդարտեցնել մասնակիցներին։ Սկանդալից հետո նիստերի դահլիճում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները։ Համաժողովը շարունակվել է։