Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն բառացիորեն օրերս՝ հոկտեմբերի 13-ին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ վերջինիս գանգատվել է Հայ առաքելական եկեղեցուց:
«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշազադեն հերթական անհեթեթ մեղադրանքներն է ուղղել ՀԱԵ-ին, մասնավորապես, ռևանշիզմի և բախումներ հրահրելու հետ կապված:
Դրանից ընդամենը 2 օր անց Փաշինյանի իրավապահները անցան հարձակման Հայ առաքելական եկեղեցու դեմ. այս անգամ թիրախում ՀԱԵ Արագածոտնի թեմն էր, կոնկրետ՝ թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ևս 12 հոգևորական:
Ռեպրեսիվ մարմինների վայրագ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր հայրերի վրա դարձյալ փաշինյանական ռեժիմի «գործիքակազմով» էր. ձերբակալություններ, խուզարկություններ և այլն:
Առաջին դերերում, ինչպես պարզվեց իրադարձությունների ծավալմանը զուգընթաց, փաշինյանական իշխանության սատելիտներից էին՝ Դանիել Իոաննիսյանն ու Հովհաննավանքի քահանա տեր Արամը, որ վերջերս չխորշեց իշխանական քարոզչամիջոցով հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու դեմ:
Տվյալ քահանան, հիշեցնենք, մեղադրանքներ էր հնչեցրել, թե իրեն ստիպել են, որ 2021 թվականին մասնակցի հանրահավաքների: Դեռ այն ժամանակ շատերը նկատեցին, որ, ի դեմս այդ Արամ քահանայի, Փաշինյանը գտավ իր «սրտի» հոգևորականին, որի միջոցով մտադիր է շարունակել կառավարության և իշխող կուսակցության աննորմալ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա:
Եվ այնպիսի տպավորություն է, որ նստած սպասում էին Փաշազադեի հերթական հայտարարությանը, որպեսզի սկսեն մշակված ոչ այնքան խորամանկ սխեմայի գործնական իրականացումը: Իսկ կա՞ այլ մեկնաբանություն այս ամենի իրարահաջորդ ընթացքին: Սխեման էլ մի փոքր «ճոխ» է ասված. քպականների հետ մտերիմ մի քահանա (տեր Արամը) Հ1-ի եթերից «գործ է տալիս», իրավապահներն էլ իսկույն անցնում են գործի:
Բացի այն, որ սա ՀԱԵ դեմ թշնամու ուղղորդմամբ իրականացվող հարձակման տպավորություն է թողնում, ակնհայտ է նաև, որ տեղի ունեցողը Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարած պատերազմի ու ձեռնարկած հալածանքների հերթական փուլն է: Նպատակն էլ է ակնհայտ. վերացնել, ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին, առնվազն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Բաքուն ու Անկարան դա են ցանկանում: Փաշինյանը՝ ևս:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը