Իշխանական շրջանակներից փոխանցվել է տեղեկություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները «մատուցում» են իբրեւ «եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն», ու նպատակ են դրել մինչեւ հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է Ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել, եւ ՔՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել` հարձակվելով եկեղեցու վրա:
Մինչ այդ, իրավապահները կշարունակեն ճնշումները հոգեւորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք Կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում:
Եկեղեցի էլ կներխուժեն՝ առանց վարանելու: Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ, «հոգեւորականներն էլ են քաղաքացիներ, եւ եթե որեւէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»։
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովհաննավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգեւորականների ձերբակալման պատճառ դարձած, ՔՊ-ի կողմից հովանավորվող Տեր Արամ քահանան:
Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ»։
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա