18/10/2025

Ալեքսանդր Կոչուբաեւին մեքենայում բռնnւթյան են ենթարկել

Հոկտեմբերի 16-ին ԱԱԾ-ն Շենգավիթի դատարանի մոտից՝ «ասֆալտին փռելով» բերման էր ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։

«Հրապարակ» թերթը գրել է․ Մեզ պատմեցին, որ Կոչուբաեւին ոստիկանության այն մեքենայում, որով տեղափոխել են Քննչական կոմիտե, բռնության են ենթարկել՝ հարվածներ հասցրել։

Եւ եթե բերման ենթարկելու պրոցեսը տեսագրվել է, ապա բնականաբար, մեքենայում տեղի ունեցածի տեսագրությունը չկա, սակայն մեր աղբյուրները հաստատեցին դա:

Հայտնի փաստաբանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել է ֆեյսբուքյան գրառման համար, նա խիստ վրդովվել էր հոգեւորականների նկատմամբ քրեական հետապնդումներից եւ իր խոսքը ուղղել էր դատավորներին, դատախազններին եւ քննիչներին՝ սուր քննադատության ենթարկելով նրանց գործելաոճը, առանց հասցեականության։

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ փաստաբան է ձերբակալվում ֆեյսբուքյան գրառման համար, առաջինը Մուշեղ Շուշանյանն էր, որը կալանավորվել էր իբր թե բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: