«Եկեղեցու խուզարկությունից հայտնաբերված մի քանի թղթադրամը նկարել ու անխնա տարածում են։ Սա հիշեցրեց Մանվելի տուշոնկեքը։
Ի՞նչ ցնծությամբ էր ամբոխը դա ընդունում, ինչպիսի՞ օրեր էին։ Հետո հեղինակազրկվեց ու գլխատվեց բանակը, դա էր տուշոնկեքի թիրախը, ոչ թե Մանվելն էր։ Ու անառիկ ստրատեգիական դիրքերը, մեծ զոհեր տալով, խայտառակ ձևով մենք հանձնեցինք, նրա ձեռքով։ Մանվելի դեմ չէր պայքարը, բանակի դեմ էր, բանակը դեմոռալիզացնելու, ներսից քանդելու դիվերսիոն ծրագիր էր։
Նման հնարքներով ոչնչացվում է Հայ ժողովրդի արժեհամակարգային ցանկացած հենք, պատմություն, կրթություն, հերոսներ, սիմվոլներ։
Եկեղեցու դեմ սանձազերծված այս դավաճանությունը նպատակ ունի քանդել Հայկական ցանցային գլոբալ համակարգը, որ կառուցվել է դարերի ընթացքում, որը իր նմանը չունի աշխարհում և հանդիսանում է Հայ ժողովրդի համախմբման ու գոյության գլխավոր համակարգը։ Սա մեզ չէն ներում…
Տգետ ամբոխի ուղեղը լցրել են, պետությո՞ւն, թե՞ եկեղեցի երկըտնտրանքը, և այդ մանիպուլյացիայի միջոցով կեղծ պետականամետություն են խաղում։ Իսկ պետությունը միջազգային հարթակում վերածվել է ծաղրի առարկայի, նույնիսկ Տաջիկստանի բութ ղեկավարն է մեզ ծաղրում։
Եթե Հայոց եկեղեցու համակարգը փլուզվեց, դա կդառնա իսկական արհավիրք, որը վերականգնելու հնարավորություն չենք ունենալու, մեզ թույլ չեն տալու։ Թշնամու նպատակը համակարգը քանդել, պառակտել, անջատ թեմեր ու եկեղեցիներ թողնելն է։
Սա ասում է մարդ, ով երբեք եկեղեցու, կամ կրոնի հետևորդ չի եղել, ով միշտ քննադատել է եկեղեցականներին ու առհասարակ կրոնները։ Բանակը համակարգ է, Եկեղեցին համակարգ է, Պետությունը համակարգ է։ Չի կարելի տրվել էմոցիաներին ու սեփական ձեռքով ոչնչացնել քեզ ավանդված, ցանկացած անգին համակարգ, որը մի քանի օրում ու տարում չէ, որ ստեղծվում է։
Չի կարելի աշխատող, թեկուզ հին մեքենան քանդել ու վերածել պահեստամասերի, երբ նոր մեքենա դեռ չունես։
Մոռացեք անձանց, ցանկացած համակարգում վատ անձինք կան։ Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները, իսլամական և բուդդիստական, հուդայիստական կրոնական կառույցները մեր Եկեղեցուց մաքուր չէն, նրանց կրոնական առաջնորդները մեր Եկեղեցու սպասավորներից շատ ավելի վատն ու այլանդակված են։
Աշխարհում չկա մաքրամաքուր, հատուկ ծառայություններից ու քաղաքականությունից հեռու կրոնական ոչ մի կառույց։ Կյանքը ցույց է տալիս, որ այսօրվա գերտերությունների քաղաքական էլիտաներն ու ղեկավարները մեր նախկիններից շատ ավելի կոռումպացված ու տմարդի են։
Անձերը, որպես համակարգ դիտարկել չի կարելի, անձերի դեմ պայքարը համակարգի դեմ պայքարի վերածել չի կարելի։
Մեզ ոչնչացնում են ներսից, սա հանգեցնելու է քաղաքացիական պատերազմի, Մարտի 1-ը գալիք արհավիրքների համեմատությամբ խաղ է թվալու։ Մեզ մասնատել ու բաժանել են հոգեբանորեն, եթե ուշքի չգանք, արդեն 2026-ին՝ մի քանի ամիս անց, մեզ ճակատ ճակատի են տանելու, սա է թշնամու գերնպատակը, հայերին պառակտել, հանել իրար դեմ և տիրանալ Հայաստանին։
Հայը հային թշնամի լինել չի կարող, թշնամու ձեռքում գործիք մի՛ դարձեք, հայե՛ր ջան…
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Իշխանյանը, Մնացականյանն ու Բաբայանն առարկել են․ Ինչ է տեղի ունեցել Բաքվի դատարանում
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով
Ձայնագրություն, որտեղ Աղան աբեղա Երնջակյանն անարգում է Փաշինյանի հայրիկի պատիվը