Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, այնուհետև ՔՊ-ն խմբակցության նիստ կանցկացնի: Բանն այն է, որ հոկտեմբերի 21-ից մեկնարկելու են ԱԺ լիագումար հերթական նիստերը, ու խորհուրդը պետք է հաստատի ԱԺ նիստերի օրակարգը:
ArmLur.am-ը գրում է. Մենք տեղեկացանք, որ այս նիստերին պետք է կայանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը, որի համար ՔՊ-ն առաջարկել է մեկ թեկնածու: Իսկ թեկնածուն տնտեսագետ Արմեն Քթոյանն է: Վերջինս նորմալ հարաբերություններ ունի հայրենի իշխանությունների հետ, ինչի համար որոշել են, նրա թեկնածանությունն առաջադրել այդ պաշտոնում:
Նա աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ, իսկ այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)՝ որպես վիճակագրության ամբիոնի վարիչ։ Ունի տնտեսագիտության թեկնածուի (Մատենագրության թեմա՝ «Բանկային և արդյունաբերական կապիտալների փոխհարաբերության հիմնառումները») գիտական աստիճան: Քթոյանը նաև խորհրդի անդամ է «Ֆասթ» բանկ (Fast Bank) ընկերությունում։
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցությանը, ապա հայրենի իշխանական պատգամավորները պետք է որոշեն, թե ով ինչպես է «գրոհելու» ընդդիմադիր պատգամավորներին քննադատելու ուղղությամբ: Հատուկ թիրախում կլինի նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին»։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են