Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ․ Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։
«Հրապարակ» թերթը գրում է․ Եվ դա արվում էր ամենաբարձր մակարդակով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վայրկյանը մեկ ստատուս գրում, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էր տարերքի մեջ, այն դեպքում, երբ քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում` պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն: Սոցապնախարար Արսեն Թորոսյանը, ՔՊ-ական մատյան գունդը, անգամ ՀԷՑ-ի ինքնահռչակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։
«Վարդանիկ» օպերացիային, մեզ հասած տեղեկություններով, նաեւ արցախցիներ են մասնակցել․ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերներից մեկը՝ ոմն Ա․ Գրիգորյանը, Արցախում հայտնի «Չոլկա» մականունով զինվորականի` Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաեւ ԱԱԾ փոխտնօրեն է եղել։ 44-օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են