«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Հայաստան է գործուղել Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր ձեւով» շարժման ղեկավարը հայտարարեց, որ եկել են բանակցելու վարչապետի հետ, որպեսզի նա դադարեցնի ճնշումները եւ Կաթողիկոսի գահընկեցության ակցիան:
Այս տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ հրապարակվեցին Կառավարության կողմից տարածված լուսանկարներ՝ վարչապետի եւ ՀՀ նախագահի հանդիպումներից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայ Առաքելական Եկեղեցու շրջանակներում անհանգստություն է նկատվում այն փաստի առիթով, որ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կարծես, բավարար ջանքեր չի գործադրում՝ կանխելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները։
Նշվում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում կալանքի տակ են գտնվում երեք թեմական առաջնորդներ՝ Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները, ինչպես նաեւ եպիսկոպոս Պռոշյանը։
Կարճ ասած՝ ըստ եկեղեցական աղբյուրների, Կիլիկիո Տան Կաթողիկոսությունը, կարծես, որոշ չափով հեռու է մնացել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ռեպրեսիաների դեմ պայքարից՝ կողմերի միջեւ գոյություն ունեցող երկարամյա անհամաձայնությունների պատճառով։
Այս ֆոնին հատկանշական է, որ երեկ կաթոլիկ եկեղեցում էլ Փաշինյանը ջերմ ընդունելության արժանացավ. հաղորդություն ստացավ, մոմ վառեց, հանդիպեց Հռոմի պապի հետ»։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են