«Մեր ձևով» շարժման շաբաթօրյա հանրահավաքն ու դրան հաջորդած երթը իսկապես տպավորիչ էին: Տպավորիչ էր նաև դեպի Էջմիածին՝ Մայր Աթոռ կատարված հոկտեմբերի 19-ի ուխտագնացությունը: Բայց խոսքն այս պարագայում բուն հանրահավաքի մասին չէ, այլ դրա «հետևանքների»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախ՝ ուշադրություն գրավեցին իշխանությունների ու նրանց հետ ասոցացվող շրջանակների արձագանքները: Այն, որ նրանք փորձելու էին ամեն կերպ նսեմացնել կամ վարկաբեկել, ոչ մի կասկած չկար: Բայց որ այդքան անճար, նույնիսկ անճարակ կգտնվեն, մի փոքր անսպասելի էր: Ի՞նչ փորձեց անել իշխանական քարոզչամեքենան: Հին, արդեն բոլորի քմծիծաղը շարժող հնարքի դիմեցին. հանրահավաքից մոտ մեկ կամ կես ժամ առաջ «թռչնաթռիչք» բարձրությունից Օպերայի հրապարակի կադրեր տարածեցին, կանխատեսելի մակագրությամբ, թե… հրապարակում մարդ չկա, այն դատարկ է:
Բայց դա էլ ամենը չէ. գործարկվեց երևի արդեն նախնադարյան կաղապարը, թե «փողով են եկել»: Դե, սա էլ էր սպասելի, այս իշխանությունը «սկավառակը» չի փոխում, միշտ նույնն է: Միակ պահը, որ փաշինյանական քարոզիչները գոնե մի քիչ «կրեատիվիզմ» դրսևորեցին, թերևս կապված է հանրահավաքի պլակատներից մեկի վրա գրված կարգախոսի մեջ վրիպակ գտնելուն: Բայց սա էլ է հետաքրքիր. ոտքից գլուխ «սխալների տրագեդիա» հիշեցնողները, տառասխալներով գրառումներ անողների պակաս չունեցող ուժը գրառումներում ու պլակատներում սխալներ են որոնում: Խելքի աշեցեք…
Բայց, սա էլ դեռ մի կողմ: Ի վերջո, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ իրականում Փաշինյանի ու նրա սատելիտների հակաքարոզչական «գործիքակազմն» էլ է էապես մաշված: Միաժամանակ, եթե իշխանության ներկայացուցիչները հիստերիկ դրսևորումներ են ունենում, ուրեմն, ընդդիմացողները հիմնականում ճիշտ ուղղությամբ են ընթանում: Նմանապես հատկանշական է, որ տրվող գնահատականների, հայտարարությունների, բանաձևումների հետ կապված իշխանական քարոզչությունը ոչինչ չի ասում:
Այսինքն, ոչինչ չունի ասելու: Եթե ասելիք ունենային, միտինգային պլակատի տառասխալից չէին կախվի: Կամ էլ հնամաշ «սկավառակը» չէին պտտի, թե՝ «փողով բերված միտինգավորներ են…»:
Չէ, ոնց որ այլևս ոչինչ չի ստացվում: Նույնիսկ խաբել: Այ, սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ մտածելու տեղիք է տալիս 10 լիտր ձրի բենզինով Երևանը կոլապսի ենթարկելը…






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են