Կարծում եք` բա՞րդ բան է մարդկանց թշնամացնելը, պառակտելը, մեկին մյուսի դեմ հանելը: Բոլորովին: Իսկ եթե դու լծակներ ու ֆինանսներ ես տնօրինում` ամենադյուրին գործն է: Ո՞վ չի կարող դա անել:
Հրապարակ թերթը գրել է․ Որեւէ նախարար չի՞ կարող իր ենթակայությամբ գործող կառույցների ղեկավարներին եւ աշխատակազմերին միմյանց դեմ հանել: Ասենք, եթե ԿԳՄՍ նախարարը որոշի, որ ԵՊՀ-ն պետք է հանի Մանկավարժականի դեմ, Մատենադարանը` Պատմության ինստիտուտի, առողջապահության նախարարը հիվանդանոցների տնօրեններին «կռվացնի», պաշտպանության նախարարը բանակային կորպուսների հրամանատարներին իրար դեմ տրամադրի:
Բա՞րդ է։ Իհարկե, ոչ: Իսկ եթե դա անում է վարչապետի աթոռը զբաղեցնողը, առավել եւս դյուրին է:
Ամեն օր կարելի է որեւէ թիրախ ընտրել եւ իշխանության մեջ գտնվողներին, իշխանության հանդեպ չեզոքներին, իշխանությունից ակնկալիք ունեցողներին, անխելքներին, տգետներին «քսի» տալ այդ թիրախի վրա: Մի անգամ դա կլինի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մյուս անգամ` նախկին 3 նախագահները, հաջորդ անգամ` կաթողիկոսը, կարող է անգամ մի սպորտսմեն, ընդդիմադիր գործիչ, անհնազանդ գործարար, լրագրող ու համայնքապետ հայտնվել այդ թիրախի դերում: Իհարկե, դա կնշանակի, որ մարդը չարաշահում է վարչապետի լիազորությունները, պառակտում է հանրությունը, ատելության խոսք է տարածում, թիրախավորում եւ դատավճիռ է կայացնում` պղտորելով հանրային անդորրն ու հոգեխանգարմունքի մեջ գցելով մարդկանց: Այս անգամ նա որոշել է ավարտին հասցնել Հայ առաքելական եկեղեցին պառակտելու, Մայր Աթոռը խարխլելու սեւ ծրագիրը, ինչպես ժամանակին ավարտին հասցրեց ՍԴ-ն զավթելու ծրագիրը: Բայց եթե ՍԴ-ի հետ բնակչության չնչին մասն է առնչվում, հավատացյալները հազարապատիկ ավելի են, ուստի այս ծրագիրն ավելի քան վտանգավոր է:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են