26/10/2025

Երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի` փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Գյումրիում բերման էր ենթարկվել Ռուբեն Մխիթարյանը։

«Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցներ Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»,- հայտնել էին «Մեր ձևով» շարժումից։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ Третьим будешь?

Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով, ակնհայտ ապօրինաբար, ակնհայտ անհիմն կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանը։

Հոկտեմբերի 20-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած դեպքերը ամբողջությամբ նկարահանված են, և ոչ միայն առկա չէ Ռուբենի ենթադրյալ «հանցանքը» հաստատող որևէ կադր, այլ հակառակը՝ առկա են այն հերքող ու բացառող բազում կադրեր։

Բայց, այնուհանդերձ, Ռուբենին կալանավորեցին։

Ինչու՞: Շատ պարզունակ է։

1) Որպեսզի մեր՝ իրավապաշտպաններիս, փաստաբաններիս «աչքը վախեցնեն» ու ստիպեն կա՛մ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, կա՛մ գոնե նվազեցնել դրա ինտենսիվությունը։

2) Որպեսզի վախեցնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքը և ստիպեն հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից։

3) Որպեսզի վախեցնեն հավատարիմ Հայ Առաքելականների աչքը և ստիպեն «իքս օրը» ձեռնպահ մնալ Սբ.Էջմիածինը պաշտպանելուց։

Ի՞նչ պետք է անենք մենք։

1) ՉՎԱԽԵՆԱՆՔ:

2) Հաշտվենք այն պարզ իրողության հետ, որ մեր երկրում հաստատվել է Քադաֆիի, Սադամի ռեժիմից էլ ավելի վատ ռեժիմ։

3) Մեր սրտերում ամրապնդենք այն համոզմունքը, որ ցանկացած բարոյական մարդու բարոյական պարտքն է պայքարել ռեժիմի դեմ՝ անկախ հալածանքների մեծ ռիսկից։

4) Ռեժիմի կողմից հալածանքի ենթարկվելը համարենք պատվաբեր։

ՀԳ. Երկու օրվա ընթացքում մեր երկրում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց-եռապատկվեց։ Բայց «ժողովրդավարության քրմերը», իհարկե, չեն արձագանքելու, չեն դատապարտելու, չեն սաստելու։ Պետք չի ակնկալել։ Իսկ փաստագրել ու ներկայացնել պետք է։ Որ հետո չասեն՝ «Էս ինչե՞ր են կատարվել Հայաստանում, վու՜յ մե՜, բա խի՞ շուտ չէիք ասում»։

Փաստաբան Սոս Հակոբյանի գրառումը․

«Հայաստանում վերացել են իրավական պետության նվազագույն երաշխիքները

Արդեն քաղաքական հետապնդման հետևանքով ազատությունը կարող են կորցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ղեկավարները կամ ամենահեղինակավոր հոգևոր և այլ առաջնորդները, այլ նաև պահի տակ կարմիր բերետի դիմացը ձեռքերը վեր պարզած ցանկացած անձ՝ հատկապես, եթե այդ անձը ունի ոչ քպ-ական աֆիլացիաներ:
Ոչ մեկ նվազագույն իրավական, անգամ նույնիսկ քաղական հետապնդման տրամանաբության մեջ չի կարող բացատրել՝ ինչպես, ինչի համար է պետությունը երկու ամսով կալանավորել փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, լավ որոշում կայացրած դատավորը ոստիկան է, թե դատավոր…

Բռնապետությունը խժռում է Հայաստանի Հանրապետությունը…

ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք փաստաբանական համայնքից»։