Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության գործողությունների հասցեին։
Նա ընդգծել է, որ վարչապետը ցուցադրում է հակասական վարքագիծ՝ առավոտյան հայտարարելով, թե սիրում է ժողովրդին, ապա կեսօրին հրամաններ տալով ընդդիմախոսներին հետապնդելու, իսկ երեկոյան՝ ուրախանալով դատարանների որոշումներով, որոնք ընդդիմադիրների նկատմամբ կալանքներ են սահմանում։
Գրիգորյանը նաև անդրադարձել է եկեղեցու շուրջ ընթացող իրադարձություններին՝ նշելով, որ իշխանությունները տարիներ շարունակ լռել են, սակայն այժմ սկսել են միջամտել եկեղեցական հարցերին, երբ, նրա խոսքով, «ադրբեջանական պատվեր է իջեցվել»՝ ուղղված հայկական ինքնության պահպանման կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։
Պատգամավորը քննադատել է իշխանական պատգամավորներին՝ կոչ անելով չմասնակցել կարգալույծ քահանայի կողմից կազմակերպված պատարագին և չկապվել այն անձանց հետ, ովքեր, ինչպես նա է նշում, «Կադիրովի անունով են երդվում»։ Գրիգորյանի գնահատմամբ՝ սա ազգային ողբերգություն է, քանի որ իշխանության ձեռքում ամեն ինչ «ապականվում, քանդվում և ավերվում է»։
Նա հիշեցրել է նաև Արցախի կորուստը՝ նշելով, որ հազարամյակներով հայերով բնակեցված այդ հողում այսօր հայ չի ապրում՝ իշխող ուժի «արկածախնդիր քաղաքականության» հետևանքով։
Նրա խոսքով՝ այժմ նույն մոտեցումն է դրսևորվում նաև եկեղեցու նկատմամբ. «Սա ձեր ձեռագիրն է՝ քանդել ամեն այն, ինչ կապված է հայկական ինքնության ու ժողովրդի պահպանման հետ»:






Բաց մի թողեք
Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի
Կարող էր չէ՞ միանգամից բոլորին առանց քննչական հրավիրելու «պարելով» տներից հավաքել
Մենք չկանք։ Այսպես է Փաշինյանն իրագործում 7 ամիս առաջ մեր ջանքերով օրենք դարձած ԵՄ անդամակցումը․ Տիգրան Խզմալյան․ Քարտեզ