«Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան արքեպիսկոպոսի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին Բ-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին:
«Հրապարակ» թերթը գրում է. Անմիջապես վարույթ հարուցվեց` «հավաքի մասնակցելուն հարկադրելու» հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում:
Մայր Աթոռը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։
Մեր տեղեկություններով, իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգեւորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի: Իսկ թե ինչու հենց Նաթան սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է՝ դա էլ է մտածված։
Նա Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած՝ Եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում. կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք` եթե Վեհափառին կալանավորեն եւ այլն:
Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։







Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են