7-8 տարվա ընթացքում հազարավոր արարքներից ու խոսքերից մեկը կարող էր ազդել ձեզ վրա: Կարող էին ազդել 2018-ի մայիսին ասված` «կամ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», կա՛մ` «պատերի տակ վնգստացող դատավորներ», «կոշիկ լիզող դիվանագետներ» արտահայտությունները:
Հրապարակ թերթը գրել է․ Ձեր նյարդերը կարող էին տեղի տալ տնական արաղով քովիդի դեմ պայքարելու մասին հայտարարությունից: Կարող էիք հիասթափվել «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ», «ես իմ զրոյական կետից եմ սկսել» արտահայտություններից` հասկանալով դրանց կործանարար հետեւանքները:
Կարող էիք վրդովվել «հանկարծ մեկը չկասկածի իմ՝ գերագույն գլխավոր հրամանատարի կարողությունների վրա», կամ` «եկել է քաղաքացու վրեժի ժամը» արտահայտությունները լսելով: Կարող էիք անընդունելի համարել Ալմա Աթայի հռչակագրով սահմաններ գծելը:
Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը կարող էիք համարել մեծագույն արկածախնդրություն, իսկ 2023-ին Արցախի պաշտպանի կարգավիճակից հրաժարվելն ու բորենու առաջ արցախցիներին մենակ թողնելը` հայրենիքի դավաճանություն:
Կարող էիք իսպառ հիասթափվել, երբ նա ժամկետ էր տալիս ադրբեջանցիներին՝ Սեւ լճից հեռանալու համար, իսկ հետո մոռացավ իր պահանջները եւ թույլ տվեց, որ Հայաստանի մյուս հատվածներում էլ թշնամին առաջ շարժվի:
Կարող էիք հուսահատվել` տեսնելով, թե ինչպես է այս իշխանությունն իր խոսքերից ու խոստումներից հետ կանգնում: Վերջապես՝ կարող էիք զզվանք ապրել, լսելով, թե ինչպես է «դոմփելուց» խոսում եւ հոգեւորականներին բոսյակ անվանում:
Բայց եթե այս եւ հազարավոր նման քայլեր ու արտահայտություններ ձեր ականջը չեն սղոցել, ձեզ չեն հիասթափեցրել, ուրեմն ձեզ այլեւս ոչինչ չի փրկի` դուք երդվյալ ՔՊ-ական եք ու Նիկոլի անդավաճան էլեկտորատը:






Բաց մի թողեք
Կարգալույժը շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա
Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ
Ինչ սցենարներ են քննարկվում Գյումրիում