Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը՝ «Մոսադ»-ը, հրապարակել է տեղեկատվություն «միջազգային ահաբեկչական ցանցի» մասին, որը, ըստ նրա, ղեկավարվում է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) կողմից և պատասխանատու է արևմտյան երկրներում հրեական օբյեկտների դեմ վերջին հարձակումների համար, հաղորդում է Times of Israel-ը։
Ըստ «Մոսադ»-ի, ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման ավագ հրամանատար Սարդար Ամարն է ղեկավարում այդ ցանցը, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ակտիվացրել է իր գործողությունները՝ ուղղված հրեական և իսրայելական օբյեկտների դեմ ամբողջ աշխարհում։
«Մոսադ»-ի տվյալներով, Ամարը ղեկավարության տակ մոտ 11 000 օպերատիվ աշխատակից կա, որոնք ներգրավված են գաղտնի գործողություններում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ցանցը իրականացրել է վանդալիզմի և հրկիզման գործողություններ՝ հրեական բիզնեսների և հանրային հաստատությունների դեմ՝ «համայնքները ահաբեկելու և ավելի լուրջ հարձակումների նախադրյալներ ստեղծելու նպատակով»։ Ըստ «Մոսադ»-ի, Սարդարի ցանցը նաև ծրագրել է հարձակումներ հրեական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ։
Հետախուզական ծառայությունը մատնանշում է երեք կոնկրետ միջադեպ, որոնք կապվում են այդ ցանցի հետ և բացահայտվել են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ։
2024 թվականի հուլիսին Հունաստանի հակաահաբեկչական ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի, այդ թվում՝ երկու իրանցու, Իսրայելին պատկանող հյուրանոցի և Աթենքի կենտրոնում գտնվող սինագոգի հրկիզման առանձին դեպքերի համար։
Այս տարվա հուլիսին Գերմանիայի դատախազությունը հայտնել է, որ Դանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Բեռլինում հրեաների և առանձին անձանց գտնվելու վայրի մասին տվյալներ հավաքելու մեջ՝ Իրանի հետախուզության համար։
Օգոստոսին Ավստրալիան մեղադրել է Իրանին՝ 2024 թվականին Մելբուռնում գտնվող «Ադաս Իսրայել» սինագոգի և Սիդնեյում գտնվող քոշեր ռեստորանի հրկիզման մեջ՝ «հանցավոր խմբավորումների և կազմակերպված հանցախմբերի անդամների միջոցով»։ Կանբերան նաև արտաքսել է Իրանի դեսպանին։
Ըստ «Մոսադ»-ի, Իրանի ներգրավվածությունը թաքցնելու նպատակով ցանցը հավաքագրել է ոչ իրանցիների, օգտագործել է հանցավոր խմբավորումներ և պահպանել է բարձր աստիճանի տարանջատվածություն։

Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել