Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, ով Դոնալդ Թրամփի վարչակազմի խիստ քննադատ է, CBS News Sunday Morning-ին տված հարցազրույցում ասել է, որ կքննարկի 2028 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններից հետո։
Երբ նրան հարց են ուղղել, թե արդյո՞ք նա «լուրջ կքննարկի» միջանկյալ ընտրություններից հետո նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, Նյուսոմը պատասխանել է. «Այո, հակառակ դեպքում ես կստեի»։ Նա հավելել է, որ «ճակատագիրը կորոշի»։
Կալիֆորնիայի նահանգապետի ժամկետը լրանում է 2027 թվականի հունվարին, որից հետո նա չի կարողանա կրկին առաջադրվել՝ երկու ժամկետի սահմանափակման պատճառով։
Նյուսոմն առաջին անգամ ընտրվել է 2018 թվականին և վերընտրվել 2021 թվականին։ Անցյալ ամռանը The Economist-ը և Bloomberg-ը նրան թվարկել էին որպես Ջոզեֆ Բայդենի հնարավոր իրավահաջորդ 2028 թվականի նախագահական ընտրություններում՝ Դոնալդ Թրամփի հետ Բայդենի անհաջող բանավեճերից հետո։


Բաց մի թողեք
Ուկրաինայի խորհրդարանը աջակցում է նոր ռազմական կաբինետին՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության շուրջ սկանդալի ֆոնին
Պաշտոնը ստանձնելուց երկու ժամ անց ես մահափորձի թիրախ դարձա․ ԱՄՆ ֆինանսների նախարար. Լուսանկար
Ուկրաինան Ղրիմում ոչնչացրել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ