Գեղարքունիքի մարզի 120 փրկարար, Երևանի կինոլոգները, կամավորներն ու գյուղի բնակիչները անտառում և շրջակայքում որոնում են հոկտեմբերի 27-ի ցերեկը կորած Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանին։
Նրանց գործողությունները համակարգում են Հայաստանի Փրկարար ծառայության պետ երկու տեղակալ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը երեկ ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։







Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը․ Տեսանյութ
«Հունվարի մեկն ա՝ կերել, խմել են մարդիկ, ի՞նչ են անելու». «Թող քիչ ուտեն»
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ