Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը:
Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը ընթանում են այժմ, իսկ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության եւ Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովները:
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:
Լիագումար նստաշրջանը եւ հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:







Բաց մի թողեք
Կովկասում խաղաղության գինը և ՀՀ վարչապետի հակազդեցությունը ներսի ու դրսի ճնշումներին. NationalInterest
Կապանում զինծառայողը մարմնական վնասվածք է ստացել. ՊՆ
Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը. Լուսանկար