Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրում է․
«Տարոն Անդրեասյանի զոհվելու օրն է այսօր: Այս տղայի դեպքը, եթե պատահեր «թալանչի նախկինների» օրոք, հիմա այս տղան առնվազն Արցախի հերոս կլիներ, իսկ այսօր մարդկանց խղճին է թողնված նրա հիշատակի օրը հարգելու պատիվը:
Էրատոյին իրենց տանն ընդունելուց հետո ես հիասթափվեցի Տարոնի ծնողներից, բայց Տարոնի խիզախությունն ու քաջությունը անհնար է ուրանալ: Այդպես լինում է, երբ զավակները մինչև մահ կռվում են թուրքի դեմ, հետո նրանց ծնողները այդ թուրքերի խամաճիկներին իրենց տնից ներս են թողնում:
Հիշատակդ անմար լինի, քաջ Տարոն: Դու ավելի լավ պատվի էիր արժանի…»։







Բաց մի թողեք
Հոկտեմբերի 28-ի աստղագուշակ․ Կա մեծ ռիսկ՝ թույլ տալու անհաջող սխալներ
Հավատարիմ մնաք ձեր տված երդմանը, որ սուրբ սեղանի առջև ուխտեցիք
Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում