2024թ․ նոյեմբերի 18-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի ավարտին Տավուշի մարզի ուսումնական հաստատություններից մեկի ուսումնատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հանձնեցին 1 միլիոն 500 հազար ռուսական ռուբլուն համարժեք դրամի և 5 միլիոն 800 հազար դրամի վկայականներ։ Բավականին պատկառելի գումար:
Հրապարակ թերթը գրել է․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանից նախկինում հետաքրքրվել էի, թե այդ գումարն ինչպե՞ս է ծախսվել։ Մարզպետարանից հայտնել էին, որ այդ գումարով Իջևան համայնքի Գանձաքար համայնքի միջնակարգ դպրոցի համար լաբորատոր սարքավորումներ են գնվելու։
2025թ․ հոկտեմբերի 21-ին մարզպետին նորից հարցում արեցի՝ նշված գումարով գնվել ե՞ն այդ սարքավորումները, ի՞նչ սարքեր են դրանք, որտեղի՞ց եք գնել, ինչքա՞ն եք վճարել դրանց համար։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ ««ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի սենյակի՝ լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու գործընթացը ընթացքի մեջ է»:
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր մարզպետը նվիրաբերված գումարով գրեթե մեկ տարվա ընթացքում չի կարողացել Գանձաքարի դպրոցի համար լաբորատոր սարքավորում գնել: Տեսնես՝ ի՞նչն է դրան խանգարել։






Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ