31/10/2025

Ամեն առավոտ վարչապետը սրտիկ է ցույց տալիս և ժողովրդին «սեր»  խոստովանում

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն առավոտ վարչապետը սրտիկ է ցույց տալիս և ժողովրդին «սեր»  խոստովանում։

Անկախությունը, ազատությունը, դեմոկրատիան վարկաբեկվեց, հիմա էլ սերն է վարկաբեկվում։ Արդյո՞ք նա, իսկապես , սիրու՞մ է ժողովրդին… Եթե սիրողը այսքան աղետ, ցավ ու մղկիտ է բերել, ապա ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ չսիրողից…

Ո՞վ է հավատում  կապիտուլյանտի, կեղծարարի, սուտասանի անամոթ զգացումներին։ Առջևում ընտրություններն են, հիմա նա պատրաստ է անգամ ընտրողների ոտքերը լիզել,  որպեսզի հետո մանդատ ունենա կտրելու նույն իսկ` ոտներավորների գլուխը։

Բռնապետը իր գլխից զատ մեկ այլ գլուխ չի հանդուրժում։ Նրա համար իրական պետությունը բռնության գործիք է, իսկ ո՞վ, եթե ոչ ինքը պետությունն է` հպարտ կեցվածքով, անձեռակերտ, չագուչը ձեռքին, եռագույնը վրան բանտիկ արած։

Բռնապետը չի բավարարվում ամենակարողությամբ։ Աստծո ամեն օր նա իրեն պարտադրում է ժողովրդին։ Սեր է աղերսում, առայժմ գառան մորթու տակ ծպտված,  գայլի ախորժակով։ Աստծուն սիրում են և Աստծուց վախենում, իսկ ինքը Աստծուց ի՞նչով է պակաս, մանավանդ,  որ Աստված էլ մարդու պատկերն ունի և նմանությունը։ Թերևս դեռ ճանապարհ ունի անցնելու։ Որպես ուղղադավան դեմոկրատ նա  առայժմ հանդուժող է, պատրաստ է և այդ սերը վայելել միջնորդավորված։

Սիրեցեք պետությունը,֊օրնիբուն քարոզում է։

«Թամամ խոսքը իշին են ասում» …

Իսկ ո՞Վ չգիտի, որ պետությունը դա ինքն է…

Լևոն Ջավախյան