Շատերը զարմանում են՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան հաճախ մեկնում արտերկիր․ մե՛կ ինչ-որ գագաթնաժողովի, մե՛կ քննարկման, մե՛կ ԱՄՆ, մե՛կ Ռուսաստան ու Չինաստան, մե՛կ Եվրոպա, անգամ՝ Եգիպտոս ու Տաջիկստան։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին 1 ամսվա մեջ նա հասցրել է լինել Բրյուսելում, Վատիկանում, Կոպենհագենում, Թբիլիսիում, այս օրերին էլ Փարիզում է։ Մի՞թե պարզապես աշխարհ տեսնելու, շրջագայելու, հանգստանալու կարիք ունի ՀՀ վարչապետը։
Բայց չէ՞ որ այս ամռանը նա աննախադեպ երկար՝ ուղիղ մեկ ամիս արձակուրդում է եղել եւ 2 ամսվա ընթացքում դժվար թե հասցրած լիներ այդքան հոգնել, որ բյուջեի հաշվին նման շրջագայություններով ապահովեր իր հանգիստը։ Ո՞վ պետք է հայաստանյան բազում խնդիրները լուծի, կառավարության աշխատանքը համակարգի, եթե կառավարության ղեկավարը Հայաստանում ավելի քիչ ժամանակ է անցկացնում, քան՝ դրսերում։
Մանավանդ՝ Հայաստանում եղած օրերի մի մասն էլ զբաղված է ապօրինի պատարագների մասնակցելով, հակաեկեղեցական պայքար առաջնորդելով, ռիլեր նկարելով եւ անգամ նորաձեւության ցուցադրությունների է գնում։
Պատասխանը շատ պարզ է՝ նրան կամ իր քաղտեխնոլոգներին թվում է, թե այս ուղեւորությունները եւ տարբեր երկրների ղեկավարների հետ լուսանկարվելը կարող են բարձրացնել իր գահավիժած ռեյտինգը, մարդկանց ներշնչել, որ ինքն ընդունված է աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, եւ հայ ժողովուրդը կհաշտվի իր առաջիկա վերարտադրության հետ։
Եթե մի օր Թրամփի հետ լուսանկարվի, մյուս օրը՝ Պուտինի, իսկ Էմանուել Մակրոնն էլ մի հանդիպման ընթացքում երեք անգամ գրկախառնվի, եւ դա 200 տարբեր պոզայով լուսանկարեն ու տարածեն, գուցե 2026-ին դա հաղթանակ ապահովի վարկաբեկված «Քաղպայմանագրին», ստիպի մարդկանց՝ իրենց քվեն տալ այս ուժին։







Բաց մի թողեք
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ
Լոռու մարզում արդեն նախընտրական կաշառք են բաժանում
Փաշինյանը ոչ ծրագրով Կիրանցին հատկացված գումարի չափն է հիշում, ոչ կառուցվող տների թիվը