31/10/2025

Իսրայելի պաշտոնակից Հերցոգին առաջարկել է «ներում շնորհել» վարչապետ Նաթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 12-ին ելույթ ունենալով Քնեսեթում, Իսրայելի պաշտոնակից Հերցոգին առաջարկել է «ներում շնորհել» վարչապետ Նաթանյահուին:

Վերջինս քրեական հետապնդման տակ է միանգամից չորս դրվագով: Համանման միջնորդություն, ինչպես իդրայելական մամուլն է փոխանցում, մտադիր են ներկայացնել կառավարության մի քանի անդամներ:

Ի՞նչ ընթացք կունենա նախաձեռնությունը, դժվար է կանխատեսել: Բայց ահա ynet- ին և «Եդիոտ ահրոնոտ» պարբերականին հայտնի է դարձել, որ կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել «Պետական ստուգիչ հանձնաժողովի մասին» օրենքում:

Իրայելի Բարձրագույն դատական ատյանը հոկտեմբերի սկզբին կառավարությանը պարտավորեցրել է մինչև նոյեմբերի կեսը կազմավորել պետական հանձնաժողով, որպեսզի հետաքննվեն 2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման և ոչ պատշաճ դիմադրության հանգամանքները:

Այդ խնդիրը, թե ինչո՞ւ արտաքին և ռազմական հետախուզությունը, Ընդհանուր անվտանգության ծառայությունը և մյուս կառուցները չեն կանխատեսել ահաբեկչական հարձակումը, ուշացրել են պաշտպանության կազմակերպումը և այլն, Իսրայելում քննարկվում են հենց առաջին օրվանից:

Կառավարությունը մի քանի անգամ խուսափել է պետական ստուգիչ հանձնաժողով կազմավորելու պահանջից՝ պատճառաբանելով, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, անաչառ հետաքննություն հնարավոր չէ: Այժմ Նաթանյահուն հարկադրված է կատարել Բարձրագույն դատական ատյանի հանձնարարականը:

Նրա մերձավոր շրջապատից հայտնի է դարձել, որ կառավարությունը խորհրդարանին «կառաջարկի օրենքից հանել 19-րդ հոդվածը»: Այն, ըստ իսրայելական մամուլի, պետական հանձնաժողովին իրավունք է տալիս ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում «պետական և զինվորական պաշտոնյաների անհատական պատասխանատվության որոշումներ կայացնել»:

Կառավարությունն առաջարկում է պատասխանատվությունը հասցեագրել պետական և ռազմական կառույցներին՝ առանց անվանական-անահատական վերագրումների: Փաստացի Իսրայելի վարչապետը փորձում է ՀԱՄԱՍ-ի հարձակման, ավելի քան երկու տարի տևող պատերազմի, դրա հետևանքների համար անհատական պատասխանատվությունից խուսափելու իրավական հիմքեր ստեղծել: