Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով փորձել է կրկին մանիպուլացնել և իր աջակիցներին «բերման ենթարկել» Հովհաննավանքի «պատարագին»։
Փաշինյանն արդարացի մտավախություններ ունի, որ այս կիրակին նախորդից էլ ձախողված է լինելու, քանի որ զուգահեռ իրականությունում՝ Մայր Աթոռ Սբ.Էջմիածնում, տոնակատարվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը։
Նրա խոսքում իրենց կուսակցությունը սկսել է որպես հայհոյախոսության հետ սահմանակցող վեճ, բայց վեր է ածվել հոգևոր և բարոյական վերանորոգման օրակարգի։ Եւ որպեսզի այդ օրակարգի կրողը լինեն պետք է նախ և առաջ զբաղվեն իրենց հոգևոր և բարոյական նորոգումով, իսկ դրա միակ ու ընդունելի տարբերակը այսօր Հովհաննավանք գնալն է։
Փաշինյանը նաև ակնարկներ արեց առաջիկա պլանների վերաբերյալ, հուսադրելով նրանց, որ այս քայլերն աննպատակ չեն արվում և հենց իրենք բարոյական իմաստով արժանի լինեն Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնին, հաջորդ քայլը լինելու է Էջմիածինն «ազատագրելը»։







Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը․ Տեսանյութ
«Երևան Սիթի» սուպերմարկետներում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. զգուշացում
«Հունվարի մեկն ա՝ կերել, խմել են մարդիկ, ի՞նչ են անելու». «Թող քիչ ուտեն»