Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Արման Մուսինյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար
Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է ծաղրել Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրանին ․․․