Հոկտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 19/25 հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 49-ամյա Ժաննա Խ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10։40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված հասցեում գործող հագուստի խանութ և գողացել տարբեր հագուստներ՝ պատճառելով 1 մլն դրամի նյութական վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ժաննա Խ․-ն «Տղամարդու հագուստ» ԱՁ-ի տնօրենն է։

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Հանցագործության թեժ կետեր». ինչպե՞ս պայքարել դանակահարությունների և այլ բռնությունների դեմ գերմանական կայարաններում
Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ