Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե այսօր ցուցմունքներ են տվել «տուժողները»։
Տարբեր մարդիկ եկել են դատարան ու պատմել, թե որտեղ և ինչ վիրավորում են ստացել և այլն, կամ թե իրենց հարազատները որտեղ են զոհվել։
Ռուբեն Վարդանյանն այսօր հերթական միջնորդությունն է ներկայացրել և խնդրել դատական նիստին հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին: Նա նշել է, որ դա կապված է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածներից մեկի՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հետ:
Գլխավոր դատախազը խնդրել է դատարանին մերժել Ռուբեն Վարդանյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը թողնել առանց քննության։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հրապարակվել են դատարանում, ինչպես նաև քրեական գործի նյութերում իբրև թե առկա և նախաքննության ընթացքում հավաքագրված փաստաթղթերը, ուսումնասիրվել են «ապացույցները»:
Հերթական «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 18-ին։

Բաց մի թողեք
Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ
ՀՀ նախագահական նստավայրի մոտ իրականացնում են բողոքի ակցիա և անժամկետ նստացույց․ Լուսանկար
Եկել է, ռեկլամ է անում, որ թազա ընտրվի․ Մարիամ Վարդանյան․ Լուսանկարներ