ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հիշու՞մ եք, երբ Սերժ Սարգսյանի թիմակից Արման Թաթոյանը պատերազմից անմիջապես հետո սարսափազդու վերլուծություններ էր անում՝ իր սադրիչ հայտարարություններով ահավոր լարվաության մեջ պահելով սյունեցիներին: Սյունեցիներն առաջիկա ընտրությունների ժամանակ նրան անպայման դա կհիշացնեն:
Այս օրերին էլ թեման փոխել է՝ «Արևմտյան Ադրբեջան», թե բա հեսա գալիս են, մեծ փողեր են դրել էդ նախագծի տակ, միջոցառումներ են ավելացրել: Ադրբեջանին միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան, որն այդ թեման թեժացնում է ու միշտ օրակարգում պահում:
Մի ամիս առաջ էլ ասում էր արդեն նույնականացման քարտեր են տպել: Էդ էլ պետք չի, որ անեն: Բավական է մի հատ այդի տան Արման Թաթոյանին, ոտքը ոտքի վրա գցեն ու սուրճով հետևեն, թե ինչպես է այդ գործն անում Թաթոյանը:\
Հ.Գ. Նախկինում Թաթոյանի հետ շփվելու առիթներ եղել են, ու ափսոսում եմ, որ նա գնաց ինքնակործանման այս ճանապարհով:

Բաց մի թողեք
Այդ օրից մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ․ Քարտեզ
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Երկու հրաժարականների հետքերով