Բոլորը պատրաստվում են Եվրոպայի՝ Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ըստ նրա, պատրաստվում է նաեւ իր երկիրը՝ Սերբիան։ Pink-ի փոխանցմամբ՝ այս կերպ Սերբիայի նախագահը մեկնաբանել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբյեն Մանդոնի այն հայտարարությանը, թե բանակը պետք է պատրաստ լինի 3-4 տարի հետո լինելիք հնարավոր շոկին։
Որքանով հասկացել եմ փաստերը վերլուծելիս՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմն առավել ակնհայտ է դառնում։ Դա դատարկ հայտարարություն չէ։ Ամենքը դրան են պատրաստվում։ Այդ մասին նաեւ հայտարարել է խիստ պատասխանատու գեներալը»,- ասել է Վուչիչը։
Նա հավելել է, որ Սերբիան հայտնվել է մուրճի ու զնդանի արանքում ու պետք է ամրացնի բանակը, զինվի՝ խելամտորեն։ «Պետք է խոշոր ներդրումներ կատարենք, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր երկիրը»,- ասել է Սերբիայի նախագահը։






Բաց մի թողեք
«Գազարի և մտրակի» մոտեցումը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում. Կարգավորման – ապակարգավորման պայքարը
Թուրքիայի և Իսրայելի ռազմական բախման վտանգ կա, Թրամփին կհաջողվի արդյոք զսպել նոր պատերազմը
Մինչ Վաշինգտոնը հակված է դեպի Մոսկվա, Գերմանիան վերազինվում է և շուտով կարող է ունենալ Եվրոպայի ամենաուժեղ բանակը