Արդեն մի քանի տարի է, երբ Փաշինյանը խորհրդարան է գնում հարցուպատասխանի կամ բյուջեի նախագծերի քննարկման, պատգամավորների սեղաններից ջրի շշերը հավաքում են։
Հավանաբար՝ խուսափելով տարիներ առաջվա միջադեպի կրկնությունից, երբ ընդդիմության ու իշխանակնների լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի, շշեր նետեցին միմյանց վրա, դրանցից մեկը դիպավ Փաշինյանին:
Վերջին երկու օրերին եւս շշերը հավաքված են, պատգամավորները «ջրի խնդրի» առջեւ են կանգնած, փոխարենը Փաշինյանին պարբերաբար ջուր են մատակարարում դրսից, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը մեկանգամյա օգտագործման բաժակով ջուր է բերում Փաշինյանին եւ կառավարության ծարավ անդամներին։

Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Հիջաբը` փորձաքար Ալիևի համար
Պարեկներն ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են