Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելում էր բուհեր եւ ներկայացնում իր «Իրական Հայաստանի» տեսլականը` լվանալով ուսանողների եւ դասախոսների ուղեղները:
«Հրապարակ» թերթը գրել է․ Հիմա նոր բան է մոգոնել․ այցելում է տարբեր համայնքներ, ասենք` Արաբկիր կամ Մալաթիա-Սեբաստիա, եւ տվյալ համայնքում ապրող, տարբեր բուհերում սովորող ուսանողներին եւ աշխատող դասախոսներին են հիմա էլ իրենց համայնքում նրա հետ հանդիպման ուղարկում:
Վերջին նման հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է կայացել, մոտ մեկ ժամ բանախոսել է Փաշինյանը, ապա պատասխանել հարցերին:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են բարձրացնում ուսանողները, արդյո՞ք սուր, օրախնդիր հարցեր են տալիս վարչապետին, չէ՞ որ ամբողջ աշխարհում ուսանողությունը հասարակության ամենաակտիվ եւ ամենաընդդիմադիր խավն է համարվում:
Այդ հավաքներին մասնակցած անձը մեզ ասաց, որ բացառապես հարցեր են տալիս բուհական կրթությունից, քննություններից, ոչ մի քաղաքական հարց չի հնչում:






Բաց մի թողեք
«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին. Լուսանկար
ՔՊ վարչության նիստին Փաշինյանը ուրախ է եղել
Մեղադրում են սպшնության, հանցաշխարհի հետ կապի մեջ