ԱՄՆ–ում «Աղոթքի նախաճաշը» տասնամյակների պատմություն ունեցող քաղաքական ավանդույթ է։ Այնտեղ մարդիկ գիտեն՝ ինչի համար են նստում նույն սեղանի շուրջ։ Բարոյական արժեքների, փոխընդունման, հանդուրժողականության մասին խոսելը չի պահանջում բացատրություն․ դա միջավայրի բնական մասն է։
Հայաստանում… սովորականի պես ուրիշ բան ստացվեց։ ԱՄՆ–ից եկող հերթական ֆուկը դարձավ հերթական ձևի ներմուծում։ Տեսան՝ Երևանում էլ կարելի է նույն ձևաչափը կազմակերպել, հյուրեր կանչել, լուսանկարներ ունենալ, ու վերջ՝ տեսքն ապահովված է, իմիտացիան՝ նույնպես։ «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում…
Բայց մի նրբություն կա, որը, ցավոք, ոչ մի «copy–paste» չի վերացնում․
Աղոթքի նախաճաշին բարոյականության մասին խոսելու համար նախ պետք է ունենալ բարոյական հող։ Երբ օրվա իշխանությունը խոսում է հանդուրժողականության մասին, հասարակությունն արդեն վաղուց գիտի՝ դա պարզապես ձևակերպում է, ոչ թե իրականություն։ Լավագույն դեպքում՝ կենացների մակարդակով նախաճաշ։ Եկեղեցու դեմ արշավող Փաշինյանն ասում է՝ «կրոնական հանդուրժողականությունը մեր օրակարգում է»։ Հասարակությունն արձագանքում է՝ բանտերով լցված Սրբազանները և բեմադրված պատարագները վկա։
Եվ մի կարևոր ճշմարտություն կա, որը բոլոր հյուրերը, բոլոր դեսպանները, բոլոր «միջազգային գործընկերները» շատ լավ հասկանում են՝մենք իսկապես անհավանական հանդուրժող ազգ ենք դարձել։ Հանդուրժում ենք երկիրը նվաստացուցիչ պարտության տանող իշխանությանը, հանդուրժում ենք, որ մի ամբողջ ժողովուրդ զրկվել է իր բնօրրանից։ Հանդուրժում են ՀՀ սուվերեն տարածքները հանձնող իշխանությանը։ Նրանք հասկանում են՝ այդ կարգի իշխանությանը հանդուրժելուց հետո ուրիշ ի՞նչ կարող ենք չհանդուրժել։
Ու հենց այս պատճառով էլ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում ստացվում է ոչ թե արժեհամակարգ ունեցող երկրի արարողակարգ, այլ տխուր պատկեր՝ բարոյականության վերաբերյալ միջոցառում՝ բարոյականության բացակայության ֆոնին։ Կրոնական հանդուրժողականություն է քարոզում , երբ հազարամյա Եկեղեցու դեմ է արշավում․․․






Բաց մի թողեք
ԵՄ-ն դեկտեմբերի 7-ից խստացնում է վիզային քաղաքականությունը
Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը. Լուսանկարներ, հղումներ
Ֆրանսահայ 40 կազմակերպություններ իրենց համերաշխությունն են հայտնել արցախահայերի վերադարձի հարցում