Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել, միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել»:
Իր ՊՆ-ն հայտնում է, որ խոշոր գնումը 2024-25-ին է եղել ու դա արտացոլված է եղել ռազմական բյուջեով (որպես սպառազինության գնման ակտիվ շրջան 2022-25 թթ. է ներկայացվում), իսկ քպ առաջնորդը փորձում է դա վարկերի դաշտ տեղափոխել, որոնց վավերացումը բացվածքով` ըստ նպատակների և ուղղությամբ, ԱԺ-ում է եղել:
Հասկանալի է, որ դժվար բացատրելի և ոչ պակաս բարդ մարսելի թեմա է 7-8 մլրդ դոլար գումար թողնել հասարակության, սերունդների վրա, բայց ձեր այդ «ֆռցնոցիները» ուրիշ տեղ կպատմեք:
Հիշեցնեմ, որ իշխանության այս մեկնաբանությունն իբրև արձագանք հնչեց Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին ֆոնին, երբ խոսվեց անվտանգության ուղղությամբ գործող ռեժիմի տապալումների և ծանր հետևանքների մասին:
Տիգրան Աբրահամյանի էջից






Բաց մի թողեք
Ընտրություն՝ առանց Նիկոլ ու առանց այս ընդդիմության
Հակաեկեղեցական գործողությունների հիմնավորման փորձ է․ Եսայի քահանա Արթենյան
Դուք այսքան ժամանակ կռվում եք դեռ միայն նրա նկարի հետ