ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել առաջիկա օրերին սպասվող եղանակը:
«Շուրջ 17 օր է՝ ՀՀ-ում տեղումներ չեն եղել: Վերջապես նոյեմբերի 15-16-ին և նոյեմբերի 16-17-ի գիշերը մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովից ներթափանցած, բայց թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում Երևանում կբերի կարճատև անձրևներ:
Նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերին տեղումները կդադարեն ՀՀ ողջ տարածքում և հաջորդող օրերին կհաստատվի ջերմ և առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին՝ ցերեկային ժամերին ամպամածությամբ պայմանավորված մի փոքր կնվազի, նոյեմբերի 17-ից այն նորից կբարձրանա»,- տեղեկացրել է Սուրենյանը:






Բաց մի թողեք
Նոյեմբերի 19-ի աստղագուշակ․ Շատերը կդառնան հատկապես զգայուն, հեշտությամբ վիրավորվող և խոցելի
Ընդդիմադիր թեկնածու Սևակ Խաչատրյանը՝ Գևորգ Պապոյանի և կնունքի, և հարսանիքի քավորն է
Նրանց հիմնական նպատակը գործարարին ինչ–որ փոխզիջման գնալուն ստիպելն էր․ Դավիթ Ղազինյան