ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել առաջիկա օրերին սպասվող եղանակը:
«Շուրջ 17 օր է՝ ՀՀ-ում տեղումներ չեն եղել: Վերջապես նոյեմբերի 15-16-ին և նոյեմբերի 16-17-ի գիշերը մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովից ներթափանցած, բայց թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում Երևանում կբերի կարճատև անձրևներ:
Նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերին տեղումները կդադարեն ՀՀ ողջ տարածքում և հաջորդող օրերին կհաստատվի ջերմ և առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին՝ ցերեկային ժամերին ամպամածությամբ պայմանավորված մի փոքր կնվազի, նոյեմբերի 17-ից այն նորից կբարձրանա»,- տեղեկացրել է Սուրենյանը:

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին