Քաղաքագետ Արման Գրիգորյանը գրում է․
«Քիչ առաջ Վրաստանից տեղեկություններ ստացա, որ վրացական որոշ արևմտամետ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կարողանում գրանցվել Վրաստանում, ինչպես նաև գործիչներ, որոնք իրենց հայրենիքում լավ չեն զգում, որովհետև հայրենիքն սկսել է լավ չծառայել իրենց գրանտատուների շահերին, չվել են Հայաստան և Հայաստանում ջերմ ընդունելության արժանացել իշխանական մակարդակով։
Ինձ ասացին, որ նրանց կամ գրանցել են կամ պատրաստվում են գրանցել Հայաստանում։ Տեղեկություն ստացա նաև, որ դա արդեն լարվածություն է առաջացրել միջպետական հարաբերություններում։
Իմ լրագրող ընկերներին, հատկապես հետազոտական լրագրության մասնագետներին, խնդրում եմ զբաղվել էս հարցով։ Եթե սա համապատասխանում է իրականությանը, սա լուրջ հանրային քննարկման առարկա պիտի դառնա»։

Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Հիջաբը` փորձաքար Ալիևի համար
Պարեկներն ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են