Ավստրիան կպարտավորեցնի իր տարածքում գտնվող միգրանտներին անցնել դասընթաց՝ յուրացնելու համար արեւմտյան արժեքներն ու կենցաղը։ Միաժամանակ՝ միգրանտները պետք է երդվեն, երկրում կեցության իրավունք ստանալու կամ ավստրիական քաղաքացիություն ստանալու համար։
Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի՝ Միգրացիայի հարցերով նախարար Կլաուդիա Պլակոլմի հայտարարությունից։ «Ցանկացած մեկը, ով ցանկանում է մնալ այստեղ, պետք է իմանա, որ հանդես է գալու Ավստրիայի օգտին, եւ Ավստրիայի դեմ երբեք չպետք է հանդես գա»,- ընդգծել է բարձրաստիճան պաշտոնյան։
Նա նաեւ նշել է, որ Ավստրիայում խոսքի ազատություն է եւ կանայք ու տղամարդիկ իրավահավասար են, երեխաներն էլ առանց վախենալու կարող են գնալ դպրոց։ Կլաուդիա Պլակոլմը ընդգծել է, որ ավստրիացիների համար ազատությունը շատ ավելին է, քան բառարանային բառը։
Արեւմտյան արժեքների դասընթացը տեւելու է հինգ օր։ Դրանից հետո միգրանտները պետք է ստորագրեն հռչակագիր, որ հավատարիմ կմնան տասը կանոնների, որոնցից են՝ ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարը, հարգանքը բոլոր կրոնների հանդեպ, ավստրիական հասարակության զարգացման մեջ ներդրում ունենալը, աշխատանք որոնելն ու գերմաներեն լեզվի ուսանումը։
Միգրանտները նաեւ պարտավորված կլինեն միանման հարգել կանանց եւ տղամարդկանց, հարգալից պահել իրենց հանրային վայրերում եւ հարգել իրավունքի գերակայությունը։






Բաց մի թողեք
Պայթյուն Վաղարշապատում, ինչ է կատարվել․ Լուսանկար
Խեղճ ռուսներ, այս անգամ ինչ է մտածել Թրամփը
Ռուսաստանում փորձել են պшյթեցնել Սերգեյ Շոյգուին, չի սատկել