Քաղաքական իշխանության և նրա ամբարտավան ներկայացուցիչների ինքնավստահության հիմքում իրավապահ համակարգի ներկայիս կարգավիճակն է, երբ վերջիններս պարզապես ընդդիմախոսների դեմ մահակի են վերածվել։
Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը «քայլ առաջ» է արել` ճնշումներ և քաղաքական հետապնդումներ է սկսել ոչ միայն հաղթող համայնքապետների, այլ ընտրություններին լավ արդյունքներ ցույց տված ուժերի նկատմամբ:
Սրանց նպատակը` 2026-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին, գործիչներին էականորեն թուլացնելն է կամ մեկուսացնելը:
Դաշտի հնարավոր բոլոր մրցակիցները հռչակվել են թշնամիներ և նրանց նկատմամբ տարբեր բնույթի հարձակումներ են իրականացվում:
Ակնհայտ է, որ իշխանության ագրեսիվ գործողությունները ակտիվության դինամիկա ունեն և առաջիկայում առավել սուր բնույթ են կրելու:
Իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած նախաձեռնություն, ծրագիր պետք է հաշվի այս իրողությունները, հակառակ դեպքում տապալումը երաշխավորված է»։






Բաց մի թողեք
Ընտրություն՝ առանց Նիկոլ ու առանց այս ընդդիմության
Հակաեկեղեցական գործողությունների հիմնավորման փորձ է․ Եսայի քահանա Արթենյան
Դուք այսքան ժամանակ կռվում եք դեռ միայն նրա նկարի հետ