ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որ Վաղարշապատի ընտրությունների ժամանակ ՔՊ նախընտրական շտաբի պատասխանատուն էր եւ մոտ մեկ ամիս գիշերուզօր քարոզարշավով էր զբաղված, այն կարգի է իր ղեկավարած գերատեսչությունն անտերության մատնել, որ անգամ հարկ չի համարել ՏԻՄ մարմինների օրվա առիթով միջոցառում կազմակերպել, ինչպես ավանդաբար արել են իր նախորդները:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ անցած տարվա միջոցառմանը ոչ միայն ՏԻՄ ղեկավարներն էին մասնակցում՝ մարզպետներ, համայնքապետեր, այլեւ՝ Նիկոլ Փաշինյանը։ Խուդաթյանի ղեկավարած նախարարությունում քարոզարշավի ընթացքում լիակատար անտերության վիճակ է եղել, նախարարության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ամենօրյա կարգավարական նիստեր էլ գրեթե չեն գումարվել՝ վարչության պետերի մասնակցությամբ:
Նախարարը երբեմն-երբեմն փոխնախարարներին է իր մոտ կանչել, մինի խորհրդակցություն արել եւ շտապել Վաղարշապատ, քանի որ, ըստ լուրերի, իր հետագա պաշտոնավարման հարցը կախված է եղել այդ ընտրություններից․ եթե ՔՊ-ն պարտվեր, նա ստիպված կլիներ հրաժեշտ տալ պաշտոնին։
Իսկ երբ նոյեմբերի 10-ին, ՏԻՄ օրվա առիթով առաջարկել են ավանդական դարձած հավաքույթ կազմակերպել, Խուդաթյանը հանդիմանել է, թե՝ ես նախարարությունո՞ւմ եմ, որ միջոցառում կազմակերպենք։
Նա ընտրությունների պատճառով նաեւ արձակուրդ էր ձեւակերպել, որ ոչինչ չխանգարի Վաղարշապատը զավթելուն, սակայն նախարարությունում կարծում են, որ կարող էր, այնուամենայնիվ, մի քանի ժամով դադարեցնել արձակուրդը, միջոցառումն անցկացնել, հետո կրկին վերադառնալ ներկուսակցական գործերին։






Բաց մի թողեք
24 տարի բերդում անցկացնելուց հետո կրկին կալանավայրում է հայտնվել․ Լուսանկար
ՀԷՑ-ում կատարվողը բերելու է գների բարձրացման
Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով