19/11/2025

Ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան շինծու է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Անհասցե ուղերձ

Որքան փորձում եմ մտնել ու տեղավորվել օրվա տրամաբանության մեջ, չի ստացվում… Ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան շինծու է՝ մարդու ներքինը մտածված արհեստականությամբ կեղեքելու, դիմացինի ինքնությունը նպատակային փշրելու աննահանջ ցանկություն եմ տեսնում օրվա զարգացումներում, բայց ոչ երբեք Երկիրը, ասել կուզեմ՝ ՄԵՐ-ը պահելու գիտակցված մղում…

ՄԵՆՔ միշտ սիրում ենք ժողովրդին չմեղադրել, ավելին՝ ձգտում ենք նրան արդարացի կամ անարդարացի պաշտպանել… Բայց իրականությունը վերջնահաշվարկում արձանագրում է մեկ ու, թերևս, անբեկանելի ճշմարտություն՝ ինչպիսինը ԴՈւ ես, նույնպիսինն էլ ՔՈ վիճակն է…»։

Ինչ-որ բան շինծու է