19/11/2025

Բաքվում նորից հիշել են Զանգեզուրի միջանցքի մասին

«Զանգեզուրի միջանցքն» անցնում է Արազ գետի վրայով անցնող Աղբանդ-Կալալա կամրջով»։

Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը:

«Այս կամուրջը կարևոր հանգույց է, որը կապում է միջազգային տրանսպորտային հիմնական զարկերակները՝ Արևելք-Արևմուտք երթուղին, որը ձգվում է Շանհայից մինչև Լոնդոն, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը կապում է Հնդկական օվկիանոսը Հյուսիսային ծովի հետ, և Հարավ-Արևմուտք երթուղին, որը կապում է Պարսից ծոցը Սև ծովի հետ», – նշել է նա։