19/11/2025

Դատարանը վերացրել է Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը:

Որևէ խափանման միջոց չի կիրառվել:

Այս մասին հայտնել է պաշտպան Վարազդատ Հարությունյան:

Նշենք, որ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու համար։

Հիշեցնենք՝ Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Մխիթարյանն այդ քաղաքացիներից մեկն էր:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ երկու ամսով նա կալանավորվել էր: