Մեզ պատմեցին, որ կիրակի օրը կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը, նախկինում` Տեր Արամ քահանա, կիրակի օրը Հովհաննավանքում կրկին պատարագ է մատուցել:
Այս պատարագին ներկա են եղել իշխանության աջակից, հաղորդավար Գնել Սարգսյանը և մի քանի քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք պաշտպանում են Ստեփան Ասատրյանին եւ ապահովում նրա անխափան «գործունեությունը»:
Մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի համակիրների բանակից միայն Գնել Սարգսյանն է հավատարիմ կերպով ամեն կիրակի մասնակցում կարգալույծ Ստեփանի մենախոսություններին` եկեղեցում, որոնց պատարագ անվանելը մեղք է:
Գյուղացիներն ասում են, որ Գ. Սարգսյանը եկեղեցի է այցելում ոչ ադեկվատ վիճակում` գուցե ալկոհոլի կամ այլ բանի ազդեցության տակ, քանի որ համարյա չի կարողանում ոտքի վրա կանգնել և ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորում, իսկ իրենք խուսափում են նրա հետ շփվելուց:


Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը