Նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիս գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


Բաց մի թողեք
Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի գործով խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների բնակարանները
Ողբերգական դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մաhացած 26-ամյա տղա, հաջողվել է փրկել մեկ ուրիշի կյանքը
Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ