ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։
Նախօրեին, մեր տեղեկություններով, ձերբակալել են Լևոն Ֆարմանյանին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար, Տիգրան Գալստյանին՝ կոմիտեի գլխավոր հաշվապահ. նախնական տվյալներով՝ խոսքը մոտ 200 միլիոն դրամ չարաշահումների մասին է:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ԲՈԿ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար։


Բաց մի թողեք
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում, 12-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային