Երեկ՝ նոյեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ալավերդյանը և Ղևոնդյանը ծառայության ընթացքում Իջևան համայնքի Արցախյան փողոցում տրանսպորտային միջոցի լուսային անսարքության համար կագնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Լյուբիկ Չ․-ն, որից հետո ավտոմեքենայից իջած ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Էդգար Չ․-ն, գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է պարեկների հետ վիճաբանել, հարվածելով նրանցից մեկի կրծքավանդակին, հնչեցրել հայհոյանքներ, վարորդ Լյուբիկ Չ․-ն նույնպես հնչեցրել է հայհոյանքներ, քաշելով պարեկներին՝ խոչընդոտելով նրանց օրինական գործողություններին։
Պարեկները Էդգար և Լյուբիկ Չ․-երին տեղում ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Իջևանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալվածների հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լյուբիկ և Էդգար Չ․-երը հայր և որդի են։

Բաց մի թողեք
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում, 12-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային