ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի խումբ ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ համալսարանում տեղի ունեցած վիճաբանության ահազանգով համալսարան մեկնած իրավապահները տեղում պարզվել են, որ ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ի, 20-ամյա Ն. Հ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Մ. Հ.-ի, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ի և 20-ամյա Լ. Տ-ի միջև, որի ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել են Քննչական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը սովորում են Բրյուսովի անվան պետական համալսարանում և հրաժարվել են դատաբժշկի մոտ գնալուց: Իսկ մասնակիցներից 2-ը հարազատ քույրեր են:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում վիճաբանություն է եղել: Վեճի մասնակից աղջիկները ձերբակալվել էին:

Բաց մի թողեք
Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է․ Լուսանկար
Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Անվճար տեղերի քանակը պակասել է, վճարովիները՝ ավելացել